«Հաց արտադրողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ մայիսից հացի գները ենթադրաբար կվերանայվեն և կթանկանան մոտ 20 թեթրիով։
Ինչպես հայտարարել է Դոլիձեն մամուլի ասուլիսում, հացի գնի փոփոխություն կպահանջվի այն դեպքում, եթե Ռուսաստանի կողմից ալյուրը նորից թանկ գնով ներկրվի, մասնավորապես՝ 75 լարիով։
«Մարտից հետո, երբ մաքսակետը բացեցին և ալյուրի գինը 75 լարի էր, այսինքն՝ ալյուրի ինքնարժեքը թանկացել էր։ Տեղական ալյուրի արժեքը 80 լարի է։ Եթե սրան գումարենք վճարումները` էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի դիմաց, աշխատավարձերը, առաքումները, ապա այս ամենը միասին կենտրոնանում է գների վրա, և օրակարգում բարձրացավ վերագնագոյացման անհրաժեշտության հարցը: Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարն ասաց նաև, որ գնի վերանայում կլինի: Չեմ ասում, որ թանկանալու է այնքան, որքան շաքարավազը կամ ձեթը, բայց մեր հաշվարկներով թանկացում է սպասվում 20 թեթրիի սահմաններում։ Եթե Ռուսաստանից ալյուրը ավելի ցածր գնով գա, դա մեզ հնարավորություն կտա պահպանել այս գինը։ Իսկ եթե դարձյալ սահմանվի 75 լարի, ապա գինը պետք է փոխվի։ Երկրում միշտ երկամսյա պաշարներ կան, բայց խոսքը գնի մասին է՝ պաշար կա, բայց թանկարժեք։ Երբ արտադրությունը ստանա թանկ ալյուր, ապա այն չի կարող աշխատել վնասով, չէ՞։ Ուստի չեմ կարող ստույգ թիվ ասել, բայց, ենթադրաբար, մայիսին գնագոյացումը կվերանայվի»,- ասել է Մալխազ Դոլիձեն։
Միևնույն ժամանակ, ըստ Դոլիձեի, ըստ տոննայի վրացական հացի (հացի փռներում) գինն արդեն բարձրացել է։
«Տեղեկություններ կան, որ վրացական հացի գինը մեկ տոննայի դիմաց թանկացել է 10 թեթրիով, ես դա հաստատում եմ»,- ասել է Մալխազ Դոլիձեն՝ «Մթավարի» մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։