Այսօր՝ հունիսի 10-ին, Ախալցիխե քաղաքի Բարաթաշվիլի փողոցի տանը հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վնասվածքներ է ստացել Ախալցիխեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Համբարձում Բաբոյանը: Նրա կինը նույնպես այրվածքներ է ստացել։ Շտապօգնության բժիշկները նրանց ցուցաբերել են բժշկական առաջին օգնություն։ Այս մասին հայտնում է SKnews-ը:
Ախալցիխեի սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանին կտեղափոխեն Թբիլիսի, հավանաբար այրվածքաբանության կենտրոն։ Հրդեհից տուժած պատգամավորն այժմ գտնվում է Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում։
Այս պահին հրշեջներին հաջողվել է Բաբոյանների տանը բռնկված հրդեհը մարել: Հրդեհի առաջացման պատճառներն անհայտ են: Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ։
Հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին այրել էին Համբարձում Բաբոյանի ավտոմեքենան, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին, նրա մեքենայի մոտ պայթյուն էր որոտացել, որի արդյունքում վնասվել էր մեքենան:
Կարդացեք նաև՝
Ախալցիխեում այրվել է հայ համայնքի պատգամավորի մեքենան