Ախալցիխեում, տեղական Սակրեբուլոյի պատգամավորի ավտոմեքենան վառվել է: Թե ինչ է տեղի ունեցել, Համբարձում Բաբոյանը չգիտի: Նա նշում է, որ մեքենան անշարժ վիճակում գտնվում էր տան մոտ: Դեպքի վայրում համապատասխան մարմիններն անցկացրել են հետաքննչական աշխատանքներ: Պատգամավորը հույս է հայտնում, որ հետաքննությամբ կհաստատվի պատճառը:
Վնասված մեքենան տեղափոխել են Ախալցիխեի տուգանային տարածք: Մեքենայի դիմացի մասն այրված է: Ըստ պահակի, մեքենան երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ուշ գիշերը տեղափոխել են:
Սակրեբուլոյի պատգամավորի հետ կապված այս դեպքն առաջինը չէ: 2017 թվականի դեկտեմբերի 2-ին, Համարձում Բաբոյանի մեքենայի մոտ տեղի էր ունեցել պայթյուն, որի արդյունքում վնասվել էր մեքենան:
Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ հետաքննությունն իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում:
Կան արդյո՞ք միջադեպում կասկածվող անձինք – այս մասին նախարարությունից տեղեկություն չեն հայտնում:
Նյութը՝ tv9news.ge-ից