Այսօր՝ հունիսի 9-ին, Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում «Զրույց ընտրողի հետ» ծրագրի շրջանակներում Շրջանային ընտրական հանձնաժողովի (ՇԸՀ) անդամները տեղեկատվական հանդիպում են անցկացրել քաղաքի բնակչության հետ։
Ախալքալաքի ՇԸՀ-ի աշխատակիցները մարդկանց հետ զրուցել են ընտրությունների մասին, պատասխանել նրանց հարցերին, իրենք են հարցեր տվել, ինչպես նաև տեղեկատվական բուկլետներ են բաժանել հայերեն և վրացերեն լեզվով։
Այս ծրագրի նպատակն է խթանել ընտրողների քաղաքացիական կրթությունը, երիտասարդ ընտրողներին իրազեկել ընտրությունների մասին, ծանոթացնել նրանց ընտրական տեխնոլոգիաներին։
Այս նախագիծը իրագործվում է 2016 թվականից։ Սա Վրաստանի ԿԸՀ-ի նախագիծն է, որն իրականացվում է ՇԸՀ-ների կողմից։
«Այս տարի շեշտը դրվում է ազգային փոքրամասնությունների վրա: Պլանշետների վրա հարցեր կան, որոնք մենք տալիս ենք զրույցի ընթացքում: Ընդհանուր առմամբ, ներկայիս սերունդը շատ հետաքրքրված է, շատ հարցեր են տալիս, բուկլետներ են տանում, նախկինում նման հետաքրքրվածություն չկար»,- ասում է Ախալքալաքի ՇԸՀ-ի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը։
Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի ՇԸՀ-ի անդամներն երկու հանդիպում են անցկացրել՝ մեկը Կուլիկամ գյուղում, մյուսը՝ քաղաքի կենտրոնական զբոսայգում։