Եվրախորհրդարանը Վրաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ բանաձև է հրապարակել, որում կոչ է արվում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանել «քաղաքական գործընթացը վատթարացնելու գործում նրա դերի համար»։
Բանաձևն այսօր հաստատվել է 308 կողմ և 218 դեմ ձայնով։
«Մենք մտահոգություն ենք հայտնում առանձին վերցված օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կործանարար դերի վերաբերյալ, որը խաղում է վրացական քաղաքականության և տնտեսության մեջ՝ պայմանավորված կառավարության մակարդակով և որոշումների կայացման վրա ունեցած իր ազդեցությամբ, այդ թվում՝ կապված ընդդիմադիրների և լրագրողների քաղաքական դրդապատճառներով հալածանքների հետ»,- «Ազատություն Ռադիոկայան»-ը մեջբերում է փաստաթղթից:
Բանաձեւում «խորը մտահոգություն» է հայտնվում Կրեմլի հետ Իվանիշվիլիի կապերի առումով։ Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ հենց նրանք են որոշում Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։
Բանաձևի այլ դրույթները.
. 2021 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների քննադատությունը, երբ արմատականների ամբոխը Թբիլիսիում ծեծի էր ենթարկել ավելի քան հիսուն լրագրողի:
. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման բուժման նպատակով տեղափոխելու կոչը:
. Ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճիռը, «Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաալիքների սեփականատերերի նկատմամբ քրեական գործերը:
. Դատարանի որոշումը՝ «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի գործով:
. Վրաստանում քաղաքական բևեռացման մտահոգությունը:
Աջակցություն վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին: Եվրոպական կառույցները կոչ են անում աշխատել, որպեսզի Վրաստանը ստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ:
Բանաձեւը նախաձեռնել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կողմից: Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների նախաձեռնության որպես համահեղինակներն են հադնես եկել՝ եվրոպամետ «Վերականգնելով Եվրոպան» քաղաքական խմբի և եվրոպացի պահպանողականների ու բարեփոխիչների կողմից: