Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրի շրջանառությունը (առանց հայտարարագրված առևտրի) կազմել է 1 654.0 մլն. դոլլար, ինչը 12.0 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:
Դրանից արտահանումը կազմել է 494,7 մլն. դոլար (6,8 տոկոսով պակաս), մինչդեռ ներմուծումը կազմել է 1,159,3 մլն. դոլլար (14.1 տոկոս անկում):
Ըստ վիճակագրության ազգային ծառայության՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 664,6 մլն. դոլար և արտաքին առևտրաշրջանառության 40,2 տոկոսը: