Սեպտեմբերի 13-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, արդյունավետ գործունեություն մաղթելով Վրաստանում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ակտիվ համագործակցությանը։

Դեսպան Սմբատյանը վրացական կողմին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։