Հուլիսի 1-ից ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար Թբիլիսիում 1խ/մ բնական գազի գինը կթանկանա 25 թեթրիով, իսկ շրջաններում՝ 23 թեթրիով։
Շրջաններում բնական գազի սակագինը «Telavgazi», «Socar Georgia Gas», «SAKORGGAZI» և «Ինտեր գազի» մանրածախ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար 1,15 լարիից կդառնա 1,38 լարի։
Հուլիսից մայրաքաղաքում բնական գազի սակագինը «Tbilisi Energy»-ի մանրածախ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար 1,10 լարիից կդառնա 1,35 լարի։
Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից «Socar Georgia Gas»-ը ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար 1խ/մ գազը թանկացրել է 20 թեթրով, իսկ «Ինտեր գազի»-ն և «Telavgazi»-ն՝ 6-ական թեթրիով։
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար 1,10 լարի սակագինը գործում է 2021 թվականի հունվարի 3-ից։
«Tbilisi Energy»-իի այսօր տարածված հայտարարության մեջ որպես սակագնի բարձրացման հիմնական պատճառ նշվել է բնական գազի համաշխարհային գների «կտրուկ աճը»: Ընկերությունը պարզաբանել է, որ ընկերության համար ոչ կենցաղային գազի ձեռքբերման գինը հուլիսից կբարձրանա, ինչի պատճառով էլ ստիպված է ճշգրտել գինը՝ «սպառողների մշտական գազամատակարարումը» չխաթարելու համար։
Այլ ընկերությունները նույնպես բնական գազի գնի բարձրացման պատճառ է նշել համաշխարհային շուկայում էներգակիրների գների կտրուկ փոփոխությունը։
Ինչ վերաբերում է կենցաղային գազի արժեքին, ապա այն մնում է անփոփոխ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում։
Ներկայում մայրաքաղաքում սպառվող 1խ/մ բնական գազի արժեքը կազմում է 53.972 թեթրի։ Մայրաքաղաքին բնական գազ է մատակարարում «Tbilisi Energy»-ն։
Ինչ վերաբերում է շրջաններին, ապա «Socar Georgia Gas»-ի բաժանորդների համար 1 խ/մ կենցաղային գազի արժեքը կազմում է 56,928 թեթրի, «Telavgazi»-ի բաժանորդների համար՝ 58,864 թեթրի, «Ինտեր գազի»-ի բաժանորդների համար՝ 49,297 թեթրի, իսկ «SAKORGGAZI»-ի բաժանորդների համար՝ 56,990 թեթրի։