Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է մայիս ամսվա վիճակագրությունը։ Ընթացիկ տարվա մայիսին Վրաստան է այցելել 359 238 միջազգային զբոսաշրջիկ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է +228,5%-ով, իսկ 2019 թվականի տվյալների համեմատ միջազգային ճանապարհորդների վերականգնման ցուցանիշը կազմում է 49,7%:

«Միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը մայիսին կազմել է 264 327, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է +173,9 տոկոսով, իսկ 2019 թվականի ապրիլի համեմատ զբոսաշրջային այցելությունները վերականգնվել են 62,3 տոկոսով։

2022 թվականի հունվար-մայիսին Վրաստան է այցելել 1 180 034 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը +257,8%-ով ավելի է 2021 թվականի 5 ամիսների ցուցանիշից և 39,5%-ով ավելի, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում։

2022 թվականի առաջին 5 ամիսներին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 906 670, ինչը +213,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2019 թվականի մայիսի համեմատ զբոսաշրջային այցելությունները վերականգնվել են 54,8%-ով»,- ասված է Զբոսաշրջության վարչության տարածած հաղորդագրության մեջ: