Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսին սոցիալական նպաստ ստացողների թիվն աճել է 3 217-ով և կազմել 664 278, ինչը ռեկորդային թիվ է: Արդյունքում՝ Վրաստանի բնակչության 17,8 տոկոսը պետությունից ստանում է կենսապահովման նպաստ։
Այս տարվա հունվարին կենսապահովման նպաստ ստացողների թիվը կազմել է 648 176։ Ըստ այդմ, հունվարի համեմատ նպաստ ստացողների թիվն աճել է 16 հազար 102-ով՝ 2.4 տոկոսով:
Կենսապահովման համար հուլիսին բյուջեից ծախսվել է 56 710 462 լարի, ինչը մոտ 222 000 ավելի է հունիսի համեմատ և ռեկորդային ցուցանիշ է։