Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր, օգոստոսի 28-ին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Մարիամոբան: Այս օրը Վրաստանում պետական տոն է և հանգստյան օր:

Տոնական պատարագ է մատուցվում Վրաստանի բոլոր գործող եկեղեցիներում: Մարիամոբա տոնին նախորդում էր երկշաբաթյա պահք:

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումն Ուղղափառ տասներկու ավագ եկեղեցական տոներից մեկն է:

Մարիամը Վրաստանում ամենատարածված անուններից մեկն է: Մարիամ անվանումն ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ Սբ. Մարիամի լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվանումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցյալ, և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար: