Ռուսական «Գազպրոմ» կորպորացիան հայտարարել է հոլանդական GasTerra թրեյդերին գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին այն բանից հետո, երբ վերջինը հրաժարվել է ռուբլով վճարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ապրիլի 1-ից մատակարարվող գազի դիմաց վճարումները պետք է կատարվեն ռուբլով՝ օգտագործելով նոր ռեկվիզիտները, որոնց մասին ժամանակին տեղեկացվել են գործընկերները»,- ասվում է «Գազպրոմ»-ի հայտարարության մեջ։

Եվրոպան հրաժարվում է ռուսական գազի համար ռուբլով վճարել։ Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը պահանջել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրներից ռուսական գազի դիմաց վճարումներն այսուհետ ռուբլով իրականացնել։