Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հնարավոր կլինի տեսնել ամենահիասքանչ բնության երևույթներից մեկը՝ կարմիր (արյունոտ) գերլուսինը։
Սա կլինի այս տարվա միակ լուսնի ամբողջական խավարումը, երբ Արևը, Երկիրը և Լուսինը իրար շարվում են մեկ գծով, իսկ Լուսինը ամբողջությամբ գտնվում է Երկիր մոլորակի ստվերային կողմում:
Ստվերում հայտնվելուց հետո Լուսինը աստիճանաբար կմթնի, մինչև այն դառնա մուգ կարմիր:
Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից և Հարավ-արևմտյան Եվրոպայից:
Այս անգամ Արեւելյան Եվրոպայի, այդ թվում՝ Ռուսաստանի բախտը չի բերել, սակայն NASA-ն պատրաստվում է «ուղիղ եթերով» հեռարձակել խավարումը, որպեսզի ցանկացողները միևնույն է կարողանան դիտել այս երևույթին՝ իրենց տանից դուրս չգալով: