Անցած շաբաթ ավելի քան 42 հազար մարդ է հատել ռուս-վրացական սահմանը երկու ուղղություններով։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Մուրատ Ագուզարովին։
Հյուսիսային Օսիայում շարունակում է գործել «բարձր զգոնության ռեժիմը»։
Այսօր Ռուսաստանից Վրաստան մեկնելու հերթում 1239 բեռնատար է կանգնած, դրանք առաջ են շարժվում ըստ էլեկտրոնային հերթի։
«Վերին Լարսով անցած շաբաթվա ընթացքում սահմանը հատել է 16 453 մեքենա, երկու ուղղություններով՝ 42 467 մարդ։ Վրացական ռազմական մայրուղին և «Տրանսկամ»-ն աշխատում են հաստիքային ռեժիմով», – հանդիպման ժամանակ հայտնել է Ագուզարովը։