ԵՄ դեսպան Կարլ Հարցելը կանխատեսումներ չի անում Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտդիմումի պատասխանի վերաբերյալ, սակայն ասում է, որ որոշումը կլինի շատ շուտով, և «արդյունքը կարող է սպասվածից թե՛ քիչ, թե՛ շատ լինել»։
Ըստ նրա, Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել բարեփոխումների երկարամյա ուղու ընթացքում, սակայն պատմական պահի կարող էր ավելի լավ պատրաստված լինել:
«ԵՄ-ում աճում է մտահոգությունը երկրի զարգացմամ ընթացիկ հետագծի առումով՝ վերջին տարիներին բարեփոխումների տեմպերի դանդաղեցման, քաղաքական ճգնաժամի, պատասխանատվության իր բաժնի, որը կրում է յուրաքանչյուր կողմ, COVID-համավարակի։ Վերջին ամիսների ընթացքում, նաև հնչել են հարցեր, թե դեպի ուր է շարժվում Վրաստանը», – հակտարարել է Կարլ Հարցելը:
Դիվանագետը նշել է նաև, որ ԵՄ-ի պահանջները Վրաստանի նկատմամբ հայտնի են, եւ դրա մեջ չկա որեւէ գաղտնիք:
«Խոսքը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ազգային փոքրամասնությունների իրավունքների, լրագրողների պաշտպանության, անվստահությունը դատական համակարգի և օրենքի գերակայության նկատմամբ, հուլիսի 5-ի դեպքերի, մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի, Պետական տեսուչի ծառայության լուծարման մասին: Բոլոր վերը նշվածից ելնելով հարցեր են առաջանում ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի և հուսալիության, ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ: Մենք հավատում ենք, և ուզում ենք, որ Վրաստանը իր տեղը զբաղեցնի Եվրոպայում և աշխարհում: Օգնեք մեզ, որպեսզի մենք էլ ձեզ օգնենք», – ասել է դեսպանը: