Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Գիորգի Գախարիան իրենց ցավակցությունն են հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Նախագահը Twitter-ի իր էջում է արձագանքել Լիբանանում տեղի ունեցած միջադեպին:
«Իմ խոր ցավակցությունն եմ հայտնում Բեյրութում ցնցող պայթյունի կապակցությամբ: Իմ աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախօրեին Բեյրութում տեղի ունեցած պայթյունին արձագանքել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է:
«Ես խորապես ցավում եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ և հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Սրտանց ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին: Ցանկանում եմ, որ Լիբանանցիները ուժեղ լինեն», – գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 130 մարդ: Տեղեկություն է տարածվում 3000-ից ավելի վիրավորների մասին: