Կորոնավիրուսի 248 նոր դեպքից 129-ն արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Այսօր երկրում արձանագրված վարակման 248 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 129 դեպք, Աջարիայում՝ 16, Իմերեթիում՝ 31, Քվեմո Քարթլիում՝ 8, Շիդա Քարթլիում՝ 14, Գուրիայում՝ 6, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 17, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մթիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախքում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 108 ակտիվ դեպք, որտեղից 1 472-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից 712 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 166-ը` Աջարիայում, 264-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 265 ծանր հիվանդ, այդ թվում 100-ը Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում, 74-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 91-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում 60-ը՝ Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 171 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 108-ը՝ Թբիլիսիում, 51-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 465 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 323 մարդ, այդ թվում 99-ը՝ Թբիլիսիում, 81-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 320 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 065 մարդ, այդ թվում 3 452 անձ՝ Թբիլիսիում, 382-ը՝ Աջարիայում, 664-ը՝ Իմերեթիում:
Հարկ է նշել, որ կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրվա ընթացքում կազմում է՝ 1,55 տոկոս:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 248 նոր դեպք, ապաքինվել է 525 մարդ, մահացել է 11 պացիենտ: