2022 թվականին բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Երևանում: Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը: Այսօր տեղի է ունենում քառորդ եզրափակիչը։ Արտյուշ Գոմցյանը կիսաեզրափակչում է։

Արտյուշ Գոմցյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում հանդես է գալիս 60կգ քաշային կարգում: Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում: Նրա մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:

Այսօր երկրպագուների «Արտյուշ, Արտյուշ» բացականչությունների ներքո նա 4։1 հաշվով հաղթեց իռլանդացի բռնցքամարտիկ Ջոն Փոլ Ալիին։ Կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 29-ին, իսկ վճռորոշ պայքարը՝ մայիսի 30-ին։

Մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը Երեւանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար կպայքարեն 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։

Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։