Այսօր՝ մայիսի 22-ին, Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում հնչեց «Վերջին զանգը»: Շրջանավարտներին բարի երթ մաղթելու էին եկել ուսուցիչներն ու ծնողները:

tumanyan1

Միջոցառումը սկսվեց Վրաստանի օրհներգով, ծածանվեց նաև Հայաստանի Հանրապետության դրոշը։

tumajyan

Շրջանավարտներին բարի երթ մաղթեցին դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը և ուսմասվար Անահիտ Կարապետյանը։

tumanyan2

tumanyan3

«Սովորեք ճիշտ ապրել, սիրելի շրջանավարտներ: Կյանքը դպրոց չէ, դժվարություններից չընկճվեք»,- ասաց Ռուզաննա Տեփոյանը։

tumanyan4

tumanyan5

«Շնորհավորում եմ ձեզ, սիրելի շրջանավարտներ: Դուք մուտք եք գործում մի աշխարհ, որտեղ կան բազմաթիվ փորձություններ և հիասթափություններ, բայց կան նաև շատ երջանիկ պահեր: Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք»,- ասաց Անահիտ Կարապետյանը։

tumanyann

Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցն այս տարի ունի 53 շրջանավարտ, որոնցից 28-ը դիմորդ են։ Վրաստան է դիմել 18 դիմորդ, Հայաստան՝ 6, իսկ ռուսական բուհեր արդեն ընդունվել են 4-ը։

tumanjan