Հանրային պաշտպանի գրասենյակը Սամցխե-Ջավախքում արդեն աշխատում է հիբրիդային ռեժիմով: ՄԻՊ ներկայացուցիչները հերթափոխով են աշխատում, իսկ քաղաքացիների ընդունելությունը երեքշաբթի օրերին տեղի է ունենում Ախալքալաքի գրասենյակում:
Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է աշխատանքը՝ պահպանելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բոլոր միջոցառումները: Եթե մինչ այժմ, համաճարակի ընթացքում, քաղաքացիների ընդունելությունն իրականացվում էր զուտ առցանց և հեռախոսազանգերի միջոցով, ապա այժմ գրասենյակը շարունակում է խառը գործելաոճով աշխատել: Գրասենյակն իր պարտականությունների մի մասն իրականացնում է առցանց, իսկ մի մասն իրական ռեժիմով: ՄԻՊ Ախալքալաքի գրասենյակը վերսկսել է քաղաքացիների ընդունելությունը, սակայն քաղաքացիները կարող են դիմել երեքշաբթի օրերին: