Ախալքալաքի մունիցիպալիտետը տարեկան 6241 լարի եկամուտ է ստանում քաղաքի 7 տաղավարի և երկու գովազդային վահանակի, ինչպես նաև լեռնային մեկ զբոսաշրջային կետի վարձակալած տարածքներից։

Ախալքալաքի մունիցիպալիտետը, բացի գյուղական վայրերի արոտավայրերից, վարձակալության է տալիս նաև ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, ինչպես նաև այդ հողամասերում կառուցված շինություններ։

Այս տարածքները գտնվում են հետևյալ վայրերում.

Տաղավար Միկոյան փողոցում՝ 40ք/մ, տարեկան վարձը՝ 510 լարի,

Տաղավար Միկոյան փողոցում՝ 20ք/մ, տարեկան վարձավճարը՝ 300 լարի,

Տաղավար Վազգեն Սարգսյան փողոցում՝ 18ք/մ, վարձավճարը՝ 1787.4 լարի,

Կոշիկի կրպակ Նալբանդյան փողոցում՝ 6,5ք/մ, վճարը՝ 180 լարի,

Տաղավար Ջավախիշվիլի փողոցում՝ 25ք/մ, վարձավճարը՝ 262,5 լարի,

Տաղավար Ջավախիշվիլի փողոցում՝ 75քմ, վարձավճարը՝ 787,5 լարի,

Տաղավար կենտրոնական զբոսայգում, Չարենցի փողոցում՝ 77 ք/մ, վարձավճարը՝ 666 լարի,

Գովազդային վահանակ Ազատության փողոցում՝ 1000 լարի,

Գովազդային վահանակ Ազատության փողոցում, վարձավճարը՝ 600 լարի:

Տուրիստական կետը գտնվում է Աբուլ-Սամսար լեռնաշղթայի վրա, 124 ք/մ, վճարը՝ 147,6 լարի։

Տեղական բյուջեն տոնավաճառի տարածքը առևտրի համար օգտագործելու վճար չի վերցնում։ Այն որպես թերություն նշվել է Պետական աուդիտի ծառայության Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության համապատասխանության հաշվետվության մեջ: Տոնավաճառի տարածքը կազմում է 1691ք/մ։

Նշենք, որ մունիցիպալիտետին պատկանող բոլոր տարածքները վարձակալության են տրվում էլեկտրոնային աճուրդի միջոցով։