Պաշտպանական գործողության լրամշակումն անցկացվում է «Գելաթի 2022» զորավարժություններում՝ Սամցխե-Ջավախքի «Օրֆոլո» զորավարժարանում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները կազմակերպվել են Վրաստանի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի և Արևմտյան հրամանատարության կողմից՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի (JTEC) աջակցությամբ:

Զորավարժությունների նպատակն է բարելավել պաշտպանական գործողությունների պլանավորումը, կառավարումը և իրականացումը։

Ներգրավված են ավիացիայի և հակաօդային պաշտպանության, հատուկ գործողությունների և ռազմական ոստիկանության գումարտակները, ՆԳՆ օբյեկտների պահպանության և հատուկ առաջադրանքների, պետական սահմանի և առափնյա պահպանության ստորաբաժանումները: Զորավարժություններին մասնակցել են նաև ՊԲ-ին պատկանող Ми-24 և «Ирокез» (UH1) ուղղաթիռները:

«3-րդ հետևակային բրիգադի 32-րդ հետևակային գումարտակի մարտավարական խումբը հաջողությամբ իրականացրել է պաշտպանական գործողությունը։ Ստորաբաժանմանն աջակցում էին հակաօդային, հրետանային, ինժեներական, մեքենայացված, տանկային և հակատանկային զորախմբերը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում: