Ասպինձա գյուղում (Սամցխե-Ջավախքի շրջան) ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կին է մահացել։ Այս մասին հայտնում է «Rustavi2» հեռուստաալիքը:
Ավտոմեքենան, որը վարել է երիտասարդ տղամարդ, վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ: Նա տեղում մահացել է:
Ինչպես ասում են տեղի բնակիչները, կինը փնտրելիս է եղել կովին և չի նկատել մեքենան: Վարորդը նույնպես չի նկատել նրան և չի հասցրել կանգնեցնել մեքենան:
Երիտասարդ վարորդն իր կամքով հանձնվել է ոստիկանությանը: