Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները, 2019 թվականի մայիսի մեկից մինչև այսօր, անօրեն ձկնորսության 147 դեպք են բացահայտել, դրանց թվում՝ 93-ը քրեական հանցագործություն է պարունակում։
Վարչության տեղեկատվությամբ, անօրեն ձկնորսության ամենաշատ՝ 47 դեպք գրանցվել է Իմերեթիում, Քվեմո-Քարթլիում՝ 18, Կախեթիում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 12, Շիդա-Քարթլիում՝ 10, Գուրիայում՝ 9-ը, Մցխեթա-Մթիանեթիում՝ 8։
Աջարիայում բնապահպանական վերահսկողության աշխատակիցները անօրեն ձկնորսության յոթ դեպք են բացահայտել, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Սվանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախքում՝ 5 դեպք, իսկ Սև ծովում՝ 4 դեպք է բացահայտվել։ Իսկ Թբիլիսիում անօրեն ձկնորսության 10 դեպք է գրանցվել։
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության տեղեկատվությամբ, ընդհանուր, անօրեն ձկնորսության հետևանքով որսացած ձկի քանակը կազմում է 165 կգ։
Ռիմա Մառանգոզյան
Նման նյութեր:
«Վրաստանում այսօր արձանագրված վարակման 780 նոր դեպքից Թբիլիսիում արձանագրվել է 332 դեպք, Աջարիայում՝ 51, Իմերեթիում 100, Քվեմո Քարթլիում՝ 46, Շիդա Քարթլիում՝ 72, Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո…
17.01.2021 | Հասարակություն
Վրաստանում կորոնավիրուսի 1 236 նոր դեպքերից 485-ն արձանագրվել է Թբիլիսիում, 219-ը՝ Իմերեթիում, 122-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, իսկ Սամցխե-Ջավախքում գրանցվել է 27 դեպք, – այս մասին տեղեկություն…
16.01.2021 | Հասարակություն
Ասպինձա գյուղում (Սամցխե-Ջավախքի շրջան) ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կին է մահացել։ Այս մասին հայտնում է «Rustavi2» հեռուստաալիքը:
14.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4122: Ընդ որում 315-ը՝ Ախալքալաքում,…
09.01.2021 | Հասարակություն
Ամբողջ երկրում, 2020 թվականին ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 2 754 փաստ է արձանագրվել, որից 132-ը պարունակում է քրեական հանցագործության նշաններ:
08.01.2021 | Հասարակություն
Ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված շրջաններում (Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի) ուսումնասիրություն է անցկացվել «Սոնար» ընկերության կողմից: Ուսումնասիրության նպատակն է պարզել, թե տեղեկատվության ո՞ր աղբյուրներից են օգտվում և…
17.12.2020 | Հասարակություն
Հանրային հեռարձակողը հրապարակում է Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի՝ էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների հեռուստադիտողների հետազոտությունը:
15.12.2020 | Հասարակություն
Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 10 փաստ է արձանագրվել:
11.12.2020 | Հասարակություն