Օգոստոսի 17-ի դրությամբ Վրաստանում կատարվել է 831 815 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով, աբողջովին պատվաստվել է 245 207 մարդ:
Պաշտոնական տվյալներով, օգոստոսի 16-ին պատվաստվել է 25 083 մարդ:
Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, ապա Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, օգոստոսի 16-ին Թբիլիսիում իրականացվել է 7 461 պատվաստում, Աջարիայում՝ 2 521, Իմերեթիում՝ 1 803, Շիդա-Քարթլիում՝ 591, Քվեմո-Քարթլիում՝ 327, Գուրիայում՝ 164, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 173, Մցխեթա-Մթիանեթիում՝ 279, Կախեթիում՝ 290, Սամցխե-Ջավախքում՝ 175: