Այսօր կենտրոնական ջրամատակարարման ջրագծում տեղի ունեցած վթարի պատճառով Ախալքալաքում ջրամատակարարումը կդադարեցվի։
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնում են, որ ջրագծի վրա տեղի ունեցած վթարի պատճառով Ախալքալաքում ջրամատակարարումը կդադարեցվի Աղմաշենեբելի փողոցում, իսկ բարձրահարկ շենքերում ջրի ճնշումը կնվազի։ Շարունակվում են վերանորոգման աշխատանքները, և ջրամատակարարումը կվերականգնվի 3 ժամից։