Jnews-ի խմբագրությունը լուսանկար է ստացել, որում երևում է, թե ինչպես են երիտասարդները ֆուտբոլ խաղում Շրջանային հիվանդանոցի հարևանությամբ: Սա արտակարգ դրության պայմաններում կարանտինային ռեժիմի խախտում է, որի համար կարող են տուգանել:
Ըստ աղբյուրի՝ լուսանկարն արվել է այսօր՝ մարտի 31-ին, ժամը 16:30-ի սահմաններում: Նա նաև ասում է, որ խաղադաշտում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, սակայն այդ ժամանակ խաղացողները տեղում չեն եղել: Եթե ոստիկանությունը արձանագրություն կազմեր, ապա յուրաքանչյուր խաղացող կարող էր տուգանվել 3000 լարիով:
Բոլոր բնակիչներին խնդրում ենք ժամանակավորապես ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք խախտում են արտակարգ դրությունը: Ի վերջո, սա ժամանակավոր է: Ֆուտբոլի այս խաղը խախտում է ավելի քան 3 մարդու մեկ վայրում հավաքվելու արգելքը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում արգելված են բոլոր մարզական միջոցառումները:
Նման դեպք է տեղի ունեցել Կախեթիում, մարտի 29-ին, իրավապահները տուգանել են 11 մարդու՝ արտակարգ դրությունը խախտելու համար: Դեպքը տեղի է ունեցել Գուրջաանիի շրջանում: Ըստ շրջանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության, մարզադաշտում մի խումբ մարդիկ ֆուտբոլ են խաղացել: Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է վճարել 3000 լարի տուգանք: Երեխաների կողմից խախտման դեպքում տուգանվում են ծնողները: