Այսօր Ախալքալաքի երկու հանրակրթական հաստատություններում՝ Թիվ 3 և Թիվ 4 հանրային դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը:

Թիվ 3 դպրոցում, ժամը 12:00-ին դպրոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում շրջանավարտների հետ։ Ախալքալաքի վրացական դպրոցն այսօր ավարտեց 20 շրջանավարտ։ Նրանցից 17-ը գրանցվել են Վրաստանի տարբեր ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

DSC_20103

DSC_20251

DSC_19791

Ժամը 13:30-ին Ախալքալաքի թիվ 4 դպրոցի բակում սկսվեց «Վերջին զանգի» միջոցառումը։ Այս դպրոցն ավարտում է 64 շրջանավարտ։ Նրանցից 15-ը պատրաստվում են ընդունվել հայաստանյան բուհեր, իսկ 28-ը՝ վրացական:

67

76

ee77

Ախալքալաքում ցուրտ եղանակը շրջանավարտներին չխանգարեց զգացմունքային ելույթներ ունենալ և ուսուցիչներին ու դպրոցին հավուր պատշաճի հրաժեշտ տալ:

Այս տարի «Վերջին զանգ» միջոցառումը դպրոցներում անցկացվում է տարբեր օրերի՝ հենց հաստատության որոշմամբ, հիմնական պայմանն այն է, որ այս միջոցառումը չխանգարի ուսումնական գործընթացին, քանի որ 2-ից 11-րդ դասարանների դասապրոցեսը դեռ ավարտված է, այն կտևի մինչև հունիսի 15-ը: