Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ մայիսի 14-ին դոլարի և եվրոյի փոխարժեքը զգալիորեն նվազել է, ինչը չի կարելի ասել ռուբլու մասին։
Այսօր Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն՝ 100 ռուբլին արժե 4,6982 լարի, իսկ երեկ այն կարելի էր փոխանակել 4,4197 լարիով։
Դոլարի փոխարժեքը կազմում է 3.0129 լարի:
Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում 1000 ռուբլին կարելի է գնել 43 լարիով, վաճառել՝ 41, իսկ 100 դոլարը կարելի է գնել 300, վաճառել՝ 298 լարիով։