Արմենակ Պողոսյանը երկար տարիներ է ինչ Ախալքալաքում զբաղվում է ծաղիկի առք ու վաճառքով։ Այսօր նա արդեն սեփական ջերմոց և տարբեր գույնի ու տեսակի վարդեր ունի:

Արմենը սեփական ջերմոցը կառուցել է Ախալքալաքի LAG-ի ծրագրով, որը զբաղեցնում է 500 քառ․ մ․ տարածք: կներկայանա “Anzhelika flowers” անվանումով։

«Ես վաղուց ծաղկի գործով եմ զբաղվում։ Հետո բացվեց LAG-ը, GIPA-ն, որոնք գրանտներ են տալիս, և, երբ լսեցի այդպիսի ծրագիր կա ամբողջ Վրաստանում, այդ թվում նաև Ջավախքում: Մենք որոշեցինք մեր բիզնես-նախագիծը ներկայացնել, և փուլ առ փուլ հասանք նրան, որ շահեցինք գրանտը և կառուցեցինք մեր ջերմոցը», – պատմում է Արմենակ Պողոսյանը։

jermoc

Վարդերի տարբեր գույնի սերմերը Արմենը ստացել է Երևանից։

«Մենք ուզում էինք ամենագլխավորը ունենալ մերը, և փորձել, կստացվի, թե ո՞չ, դա այլ խնդիր է»,- ավելացնում է ջերմոցի սեփականատերը։

deghin vard

Ներկա դրությամբ ծաղկավաճառը 4 գույնի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն ու վարդագունախառը վարդեր ունի: Արմենը չի բողոքում, ընդակառակը գոհ է սկսած գործից և համոզված է, չնայած դժվարություններին, միևնույն է, հաջողելու է:

Spitak vard

Կորոնավարակի պայմաններում Ախալքալաքում հարսանիքներ չեն լինում, դպրոցները փակ են և ծաղկի վաճառքը էապես նվազել է: Արմենը նշում է, ջերմոցի շնորհիվ, ստիպված չի եղել Հայաստանից, Թուրքիայից և Հոլանդյաից ծաղիկններ ներկրել և վախենալ, որ չվաճառվելու դեպքում այն կփչանա։

«Ծաղիկները լավն են, միջին որակի են։ Արդեն սկսել ենք մեր՝ տեղական վարդերից վաճառել, տարբեր խանութների ենք սպասարկում», – հավելում է Արմենակ Պողոսյանը։

Վերջինս ջերմոցն ընդարձակելու մտադրություն ունի, քանի որ հետաքրքրությունը մեծ է, և նույնիսկ Վրաստանի տարբեր քաղաքներից իրենց վարդերը գնելու ցանկություն են հայտնել։

Արմենը վստահեցնում է, որ իր աճեցրած վարդերը ոչնչով չեն տարբերվում Թուրքիայից և Հայաստանից ներկրած վարդերից։

karmir vard

Արմենը նշում է, ծաղիկները շատ նուրբ են և շատ արագ կարող են հիվանդանալ:

«Ախալքալաքում ծաղիկների առանձնապես բարդ հիվանդություն չկա, միակ խնդիրը ծաղիկների տիզն է, որն էլ 20 օրից անհետանում է։ Եթե ճիշտ տեխնոլոգիայով մշակես, այսինքն՝ օդափոխություն կատարես, ջրես, ապա ոչինչ չի լինի։ Եթե ջերմոցում օդի ջերմաստիճանը 8 աստիճանից քիչ լինի, ուրեմն պետք է ջերմոցը փակես, իսկ 24 աստիճանից բարձրի դեպքում կսկսեն զարգանալ տարբեր հիվանդություններ։ Հիվանդություններ կարող են առաջացնել նաև խոնավությունից»,- ասում է Արմենակ Պողոսյանը։

jrakatilayain hamakarg

Վերջինս վարդերը ջրում է ջրակաթիլային հատուկ համակարգի օգնությամբ։

Բացի վարդերից Արմենը նաև թրաշուշաններ է աճեցնում։

trashushan

Ծաղիկների ջերմոցային բիզնեսը ոչ միայն Արմենին է օգնել սեփական բիզնեսն ունենալ, այլև ևս երկու մարդու, ովքեր աշխատում են նրա մոտ։

Գայանե Ակոջյան