Այսօր՝ մայիսի 9-ին, Ախալքալաքում տոնեցին ֆաշիզմի դեմ հաղթանակը` հարգանքի տուրք մատուցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին և շնորհավորեցին շրջանում կենդանի միակ վետերան՝ Աշոտ Ալագուլյանին, հաղթանակի կապակցությամբ:
IMG-20210509-WA0006

Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի մոտից հավաքված քաղաքացիներն ու ղեկավարները ծաղիկներով ուղևորվեցին դեպի Խորհրդային Միության հերոս` Վաչագան Վանցյանի հուշարձան, որը գտնվում է քաղաքային տոնավաճառի տարածքում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններից վերջինը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իիրցյանը և տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ ծաղիկներ խոնարհեցին Վանցյանի հուշարձանին:

IMG-20210509-WA0004

Այս տարի մայիսի 9-ի տոնակատարությանը Ախալքալաքում ոչ մի վետերան ներկա չէր: Շրջանում կենդանի մնացած միակ վետերանը՝ Աշոտ Ալագուլյանը գամված է անկողնուն:

Հայրենական Մեծ պատերազմի վետերան Աշոտ Ալագուլյանը, 76-ամյա հաղթանակի կապակցությամբ, կառավարության կողմից դրամական հատկացում կստանա 1000 լարիի չափով, իսկ Ախալքալաքի քաղաքապետարանից՝ 1500 լարի: