Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների որոշ ընտրատեղամասերում ընտրախցիկում գրանցվել է մեկից ավելի անձանց ներկայություն:

Թիվ 4 ընտրատեղամասում՝ Գանձա գյուղում, մի քանի անգամ արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտում: Քվեարկողները մի քանի հոգով գտնվել են քվեախցիկի մոտ, իսկ ստորև ներկայացված լուսանկարում փողոցից քարոզիչը հրավիրվել էր ընտրողին՝ օգնելու նպատակով:

выборы3

Թիվ 69 ընտրատեղամասում՝ Գումուրդոյում, 3 ընտրող՝ կես ժամվա ընթացքում, քվեարկել են ուրիշի օգնությամբ: Ընտրողներին օգնում էր նույն կինը: Մեր գնահատմամբ, ընտրողները չունեին ֆիզիկական ակնհայտ խնդիրներ` ինքնուրույն քվեարկելու համար: Արդյունքում քվեախցիկում 2 կամ ավելի մարդ էր գտնվում, ինչը խախտում է քվեարկության գաղտնիությունը:

выборы2

Մի դեպքում այս կինն ինքն է վերցրել ընտրողի քվեաթերթիկներն իր ձեռքը և նշում արել:

vibori