Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանում ապաստան է հայցել ավելի քան 350 օտարերկրացի, որոնց մեծ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են։
Առաջին եռամսյակի (հունվար, փետրվար, մարտ) վիճակագրությունը հրապարակել է ՆԳՆ-ը:
Հունվարից մարտ ամիսներին Վրաստանում գրանցվել է ապաստան հայցող 364 օտարերկրյա քաղաքացի:
Այդ թվում՝
Ուկրաինայի քաղաքացի՝ 126 հոգի,
Թուրքիայի՝ 52,
Իրանի՝ 31,
Ռուսաստանի՝ 21,
Աֆղանստանի՝ 17,
Եգիպտոսի՝ 16 քաղաքացի:
2022 թվականի առաջին եռամսյակում փախստականի կարգավիճակ է տրվել միայն 9 օտարերկրյա քաղաքացիների, որոնց թվում չկան ոչ Ուկրաինայի, ոչ էլ Ռուսաստանի քաղաքացիներ։ Սրանք Եգիպտոսի, Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքիայի քաղաքացիներն են։
Մարդասիրական կարգավիճակ է ստացել 51 մարդ՝ Ուկրաինայի 13, Աֆղանստանի 21, Եմենի 7 քաղաքացի։
194 օտարերկրացու մերժվել է կարգավիճակի ընձեռման հարցում, այդ թվում՝ Ռուսաստանի տասը և Ուկրաինայի մեկ քաղաքացիներին։ Մերժում են ստացել նաև Իրանի 50, Եգիպտոսի 30, Թուրքիայի 21 և Հորդանանի 14 քաղաքացիներ։
Առաջին եռամսյակում Վրաստանից արտաքսվել է 40 օտարերկրացի, այդ թվում՝ Ռուսաստանի չորս քաղաքացի։