ՀասարակությունՄշակույթ 13 Ապրիլի, 2021 • Ոսկե մեդալներով են պարգևատրվել Նատալիա Դիղմելաշվիլին և Սվետլանա Երիցյանը

Այսօր՝ ապրիլի 13-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատանն ընդունել էր Վրաստանի մանկավարժ-խորեոգրաֆների ասոցիացիայի նախագահ Նատալիա Դիղմելաշվիլիին և «Ջեյրան» ու «Մուշ» պարային համույթների գեղարվեստական ղեկավար, պարուսույց Սվետլանա Երիցյանին։

Դեսպան Սադոյանը պարարվեստի ոլորտում ունեցած ներդրման համար Նատալիա Դիղմելաշվիլիին և Սվետլանա Երիցյանին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալները։

Մեդալների հանձնման արարողությանը հաջորդած զրույցում դեսպանը շնորհավորել է հյուրերին՝ ստացած կարևորագույն պարգևի համար։

Նատալիա Դիղմելաշվիլին և Սվետլանա Երիցյանն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հայաստանի պատկան մարմիններին՝ իրենց աշխատանքը նման բարձր պատվի արժանացնելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝