Վրացական «Circus Mircus» պրոգրեսիվ ռոք խումբը,ցավոք, չանցավ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ։ Երաժիշտները մայիսի 12-ին Իտալիայի Թուրին քաղաքում կայացած համերգի ժամանակ հանդես եկավ «Lock Me In» կոչվող ստեղծագործությամբ։ Սա երկրորդ կիսաեզրափակիչն էր, որտեղ որոշվեց 14-ին կայանալիք մրցույթի մասնակիցների վերջնական ցանկը։
«Circus Mircus»-ի ելույթը շարունակեց Եվրատեսիլում վրացի կատարողների անհաջողությունների շարանը։ 2016 թվականից ի վեր երկիրը չի անցել եզրափակիչ (2020 թվականին մրցույթը չեղարկվել էր Covid-19 համավարակի պատճառով և անցկացվել էր առցանց երաժշտական շոուի ձևաչափով):
Վրաստանն առաջին անգամ Եվրատեսիլին մասնակցեց 2007 թվականին։ Այդ տարում նա զբաղեցրեց 12-րդ տեղը։ Վրացի կատարողների լավագույն արդյունքը եղել է 9-րդ հորիզոնականը՝ 2010 թվականին այն զբաղեցրել է Սոփո Նիժարաձեն, իսկ 2011 թվականին՝ «Eldrine» խումբը։