META-ն (նախկինում Facebook ընկերությունը) հրապարակել է սպառնալիքների մասին իր եռամսյակային զեկույցը, որում նշված է, որ Վրաստանում ջնջել է Facebook-ի 80 օգտահաշիվ, 26 էջ, 9 խումբ և 2 Instagram-յան օգտահաշիվ, որոնք խախտել են ընկերության քաղաքականությունը:

Ցանցը կենտրոնացել է ներքին լսարանի վրա մի քանի հավելվածների միջոցով, դրանց թվում՝ Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը: Այս ցանցը 33 500 դոլար է ծախսել Facebook-ի և Instagram-ի գովազդի վրա։

«Այս գործունեության հետևում կանգնած մարդիկ կեղծ օգտահաշիվների հիման վրա ստեղծել են շինծու կերպարներ, կառավարել են խմբերն ու էջերը, տեղադրել, մեկնաբանել և հավանել իրենց սեփական գրառումները: Այս էջերն ու խմբերը ներկայացնում էին տեղական, անկախ, իշխանամետ խմբեր։ Ցանցն աշխատում էր օրուգիշեր՝ ակտիվացնելու համար Վրաստանի կառավարության դրական գործունեությունը` տարածելով նաև պաշտոնական պետական ​​էջերը և լրատվամիջոցների տարածած կառավարամետ գրառումները»,- նշված է զեկույցում:

META-ն նշել է, որ չնայած այս գործունեության հետևում կանգնած անձինք փորձել են թաքցնել իրենց ինքնությունը և համակարգումը, սակայն META-ի հետաքննությունը բացահայտել է ցանցի կապը Վրաստանի կառավարության վարչակազմի ռազմավարական հաղորդակցությունների վարչության հետ:

Ի դեպ, Վրաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը ղեկավարում է Նինո Գիորգոբիանին, իսկ նրա տեղակալը Բեկա Մճեդլիշվիլին է։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Facebook-ը Վրաստանի սոցցանցերից էջեր է հեռացնում: