Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածում իշխանության տապալման գործով ընթացիկ հետաքննության վերաբերյալ:
«2020 թվականի հոկտեմբերի 1-ին, ՊԱԾ պետանվտանգության վարչությունը հետաքննություն է սկսել պետական իշխանությունը տապալելու դեպքի առթիվ: Հանցագործությունը ամրագրված է Վրաստանի ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասում:
Սույն գործի քննությունը հիմնվում էր ՊԱԾ պետանվտանգության վարչության գործառնական տեղեկատվության վրա, համաձայն որի՝ խորհրդարանական ընտրություններում անցանկալի արդյունքների դեպքում, կոնկրետ անձինք նախատեսում էին ուժի ճանապարհով տապալել իշխանությունը, ինչի նպատակով շարժական խմբավորումներ էին ստեղծվել նախկին իրավապահ մարմինների աշխատակիցների և զինծառայողների շարքերից:
«Հետաքննության շրջանակներում իրականացվել են տարբեր քննչական գործողություններ, հարցաքննվել են վկաները, այդ թվում՝ հեռուստաընկերություններից մեկի կողմից հեռարձակված սյուժեի պատասխանողները, որոնք հետաքննությանը տրամադրել են որոշակի տեղեկություններ: Հարցաքննվել է նաև Վրաստանի խորհրդարանի անդամ Իրակլի Կոբախիձեն, որը հետաքննությանը տրամադրել է այն խմբերի ցուցակը, որոնց որոշ քաղաքական առաջնորդներ պետք է օգտագործեին ընտրությունների ընթացքում բռնի գործողություններ կատարելու համար: Հետաքննության շրջանակներում նույնականացվել և հարցաքննվել է քաղաքացին, որը նշված ցուցակները հանձնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորին: Պետական անվտանգության ծառայության պետական անվտանգության վարչությունը ինտենսիվ հետաքննություն է անցկացնում` ապացույցներ հավաքելու և հանցագործության մեջ մեղավորներին բացահայտելու համար: Պետական անվտանգության ծառայությունը պատշաճ կերպով կարձագանքի ցանկացած հակասահմանադրական, ապօրինի գործողության», – ասվում է ՊԱԾ հայտարարության մեջ: