Հայաստանի հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Ադրբեջանցի գործընկերների հետ խոսել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կարծես կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում հանդիպում կլինի հաղորդակցության հարցերով, ինչպես նաեւ պայմանավորվածություն կա, որ նույն օրերին Մոսկվայում կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով»,- ասել է Արարատ Միրզոյանը: