ՄԱԿ-ի գլոբալ կայուն զարգացման կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում կյանքից երջանկության և բավարարվածության ամենամյա վարկանիշը։ Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Ֆինլանդիան։ Նա վեց տարի է գլխավորում վարկանիշային աղյուսակը։

Ռուսաստանը հատնվել 70-րդ տեղում, Հայաստանը՝ 79-րդ տեղում, Վրաստանը՝ 90-րդ, Ուկրաինան՝ 92-րդ: Ադրբեջանը ցուցակում չի ընդգրկվել:

Ամենաերջանիկ երկրների հնգյակում ընդգրկվել են նաև Դանիան, Իսլանդիան, Իսրայելը և Նիդեռլանդները։ Նրանց հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Նոր Զելանդիան։ Զեկույցում ներկայացված 137 երկրների շարքում ամենաանբարենպաստներն են՝ Սիերա Լեոնեն, Լիբանանը և Աֆղանստանը։

Ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում են հայտնվել՝ Դանիան, Իսլանդիան, Իզրայելը և Նիդերլանդները: Այս երկրներին հաջորդում են՝ Շվեցիան, Նորվեգիան, Շվեցարինան, Լյուքսեմբուրգը և Նոր Զելանդիան: 137 երկրների ցանկում ամենադժբախտները Աղվանստանն ու Լիբանան են:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան նախորդ տարիների համեմատ որոշակիորեն բարելավել են իրենց երջանկության միավորները։ Չնայած պատերազմին, երկու երկրների ժողովուրդների մոտ բարձրացել է վստահությունն իրենց և իրենց կառավարության նկատմամբ, իսկ Ուկրաինայում դա նկատելիորեն ավելի է, քան Ռուսաստանում։ 2022 թվականին անցկացված հարցումների համաձայն՝ ուկրաինացիներն ավելի շատ միասնություն, ընդհանուր նպատակի նկատմամբ վստահություն և իշխանությունների նկատմամբ վստահություն են ցուցաբերել, քան 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։

Երջանկության ամենամյա զեկույցները հիմնված են Gallup International-ի՝ սոցիոլոգիական ծառայության տվյալների վրա, որոնք հարցումներ են անցկացնում աշխարհի ավելի քան 130 երկրների բնակիչների շրջանում: Վարկանիշում հաշվարկները ներառում են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնակչության եկամուտների մակարդակը, առողջապահական և սոցիալական աջակցության առկայությունը, կոռուպցիայի առկայությունը, ազատությունը և փոխօգնությունը հասարակության մեջ։