Նյութը պատրաստել է մեր գործընկերը՝ Jam-news.net-ը:
COVID-19-ի դեմ պայքարում 2021 թ.-ին Հայաստանը ծախսել է ավելի քան 21 միլիարդ դրամ:
Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները, սակայն, չեն ներառում մյուս գերատեսչությունների՝ նույն ուղղությամբ արված ծախսերը:
Հունվարի 7-ին առողջապահական գերատեսչությունը ներկայացրել է նաև տվյալներ նախորդ տարի COVID-19-ի դեմ պայքարում կատարված ծախսերի մասին:
Համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար 2021 թ.-ին՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստանը ծախսել է ավելի քան 21 միլիարդ դրամ:
ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաշվետվության համաձայն այս գումարը ծախսվել է հետևյալ ուղղություններով՝
. վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 10.883.977.658 դրամ,
. բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝ 2.602.441.347 դրամ,
. բուժաշխատողների պարգևատրում՝ 82.948.723 դրամ, ինչպես նաև պատվաստման գործընթացի շրջանակներում տրվող լրավճար՝ 1.229.286.016 դրամ,
. պացիենտների և բուժանձնակազմի սննդի կազմակերպում՝ 763.752.705 դրամ,
. պաշտպանիչ միջոցներով հագեցվածության ապահովում՝ 65.767.369 դրամ,
. դեղորայքի և ԲՆԱ հագեցվածության ապահովում՝ 4.550.893.776 դրամ,
. բժշկական սարքավորումներով հագեցվածության ապահովում՝ 743.483.081 դրամ,
. բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 208.250.651 դրամ,
. այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ՝ 261.992.384 դրամ,
. պատվաստանյութի տեղափոխում Հայաստան՝ 185.638.114 դրամ։
Կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման ուղղությամբ աշխատանքներ են տանում նաև երկրի մյուս գերատեսչությունները: ՀՀ ԱՆ հրապարակած աղյուսակում, սակայն, ներառված են բացառապես առողջապահական գերատեսչության կատարած ծախսերը:
Գերատեսչությունից հայտնում են, որ համավարակով պայմանավորված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն պարբերաբար, քանի որ գործընթացը շարունակական է: