«Իմ կյանքն այլ է Հայաստանի պատճառով։ Մենք ամբողջ աշխարհից թռչել էիք այս փոքրիկ լեռնային գյուղը, որը մայրաքաղաք Երևանից մեկ ժամ հեռավորության վրա է՝ բացահայտելու ինչ-որ նոր բան, որը թույլ կտա մեզ զարմանալ և գուցե դառնա մի հրաշալի բանի սկիզբ», – ասում է Վերոնիկա Ջոյ Ռոգովը՝ ողջունելով հյուրերին Հայաստանի համարձակ ռեստորանում՝ համարձակ նախագծի վերջին ընթրիքին: Այս մասին գրում է հանրահայտ Forbes պարբերականը, որը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին, փոխանցում է Panorama.am-ը։
Ռոգովը, ով Michelin-ի աստղ ունեցող ռեստորանների հյուրընկալության և գինու խորհրդատու էր, թռել էր ԱՄՆ-ից՝ շեֆ-խոհարար Մադս Ռեֆսլունդի հետ, որը Կոպենհագենում ազդեցիկ Noma-ի համահիմնադիրն է։ Նրանք մեկ ամիս խորասուզվեցին հայկական ամեն ինչի մեջ՝ սովորելով ավանդական բաղադրատոմսեր և հանդիպելով մատակարարներին, իսկ հետո աշխատեցին «Ծաղկունք» նոր ռեստորանի անձնակազմի հետ՝ ստեղծելով և մատուցելով անմոռանալի ընթրիքների շարք:
Ինչպես գրում է Forbes-ը, նրանց առաքելությունն է՝ այցելուներին ճաշկերույթներին մեծ հաճույք պատճառելու հետ մեկտեղ, աշխարհի հնագույն երկրներից մեկին օգնել՝ զարգացնել իր ապագա ժամանակակից խոհարարական լեզուն: Դա նշանակում էր այս եզակի, բայց մոռացված (կամ չհասկացված) հողի մանրակրկիտ ուսումնասիրություն, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում, իսկ հետո գիտելիքի խորը փոխանակում:
Նշվում է, որ նախագիծը Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանի և Bon Vivant Communications-ից նրա ընկեր Քրիստիան Բրասկ Թոմսենի համագործակցության արդյունքն է։
Նրանք իրավացիորեն կարծում են, որ Հայաստանն արժանի է այն ուշադրությանը, որին արժանանում է իր հարևան Վրաստանը՝ որպես սննդի և գինու վայր: Խոհարարական զբոսաշրջությունը հնարավորություն ունի գրավելու ճանապարհորդներին, որոնք իրենց հարստությունն ուղղորդում են դեպի տեղական տնտեսություններ:
Բայց, ինչպես ասում է Ռոգովը, Հայաստանն իր ազդեցությունն է թողնում այցելողների վրա, որում իր մեծ նշանակություն ունի իր հազարամյակների պատմության ահռելի ծանրությունը, որի մի մասը բավականին սարսափելի է (և դրա պատճառով է, որ սփյուռքում ավելի քան երկու անգամ ավելի շատ հայեր են, քան բուն երկրում): Ինչպես գրում է հեղինակը, ինքը, սակայն, դրա մասին չի խոսի ու այն չի զգացվում հատկապես Երևանում՝ իր եվրոպական մթնոլորտով և աշխույժ գիշերային կյանքով։ Հեղինակը նշում է Հայաստանում իր զգացած բարությունն ու առատաձեռնությունը ժպիտներն ու ուրախությունը:
«Եվ հետո կա ինտելեկտ: Ես դա զգացի իմ շատ զրույցներում: Շախմատը ազգային սպորտ է։ Գրիգոր Լուսավորիչը հայտնի է նրանով, որ Հայաստանում քրիստոնեությունը հաստատել է 301 թվականին՝ դարձնելով այն աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը։ Բայց «լուսավորությունն» իր ավելի ժամանակակից իմաստով շարունակում է արժեք մնալ: Մատենադարանի թանգարանային համալիրում ցուցադրված են հին տպագիր գրքեր, ձեռագրեր, գունագեղ գրքերի նկարազարդումներ և մանրանկարներ՝ 23000 ձեռագրերից բաղկացած հավաքածուից։ Այն շատ բան է ասում հայերի մասին, երբ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրենց նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակ նրանք նախընտրեցին պաշտպանել իրենց գեղեցիկ գրքերը։
Հիմա նոր սերունդը փորձում է կրթությունը, գիտելիքի և տեխնոլոգիաների լուսավորումը արտահանել՝ Piscart հավելվածը հայկական է։ Դիլիջանի Միացյալ Համաշխարհային քոլեջը գրավում է ուսանողներին ամբողջ աշխարհից և նրանց տուն է ուղարկում յուրահատուկ հայկական լուսավորությամբ»,- ասվում է հոդվածում, որին ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հղմամբ։