Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 448-ով՝ հասնելով 163 576-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 603-ով և հասել 151 849-ի:
Իրականացվել է 2 612 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 616 520-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 963-ի, ևս 721 վարակակիր, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 043 մարդ։