Ֆինլանդիան պետք է անհապաղ հայտ ներկայացնի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար։ Այս մասին ասված է երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի և վարչապետ Աննա Մարինի համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ֆինլանդիան պետք է անհապաղ հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Մենք հույս ունենք, որ ազգային քայլերը, որոնք դեռ անհրաժեշտ են այդ որոշումն ընդունելու համար, արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- նշված է հայտարարությունում։

Նրանց կարծիքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը, իսկ երկիրը կուժեղացնի դաշինքը։

Շվեդիան և Ֆինլանդիան երկար տարիներ պահպանել են չեզոքությունը և չեն անդամակցել Դաշինքին, սակայն այդ մասին խոսել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին: