Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից արձագանքել է գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը։ Նախկին նախագահի խոսքով՝ երկար տարիների ընթացքում առաջին անգամ է լսել «իրավիճակի օբյեկտիվ և շատ ճշգրիտ նկարագրություն»։ Բացի այդ, խաղաղ ցույցին զուգահեռ Սաակաշվիլին ողջունում է երկխոսության վերաբերյալ առաջարկը։
«Բանն այն է, որ մենք չունենք տնտեսական բում և հաջողություն, ինչպես հայտարարում է կառավարությունը, երկիրը գտնվում է ամենածանր սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, և մարդիկ զանգվածաբար լքում են Վրաստանը։ Մեր երկիրն ու հասարակությունը չեն կարող առաջ շարժվել:
Սա ասելու համար շատ խիզախություն էր պահանջվում, և այսօր Սալոմե Զուրաբիշվիլին, անկասկած, ցուցաբերեց այն»,- հայտարարել է նախկին նախագահը։
Նա նաեւ ընդգծում է, որ ոչ մի րոպե չի դադարի պայքարելուց, քանի դեռ այն ծանր իրավիճակը, որն իր ելույթում նկարագրում է անգամ Վրաստանի ներկայիս նախագահը, իրատեսորեն ու արմատապես չփոխվի յուրաքանչյուր վրացու համար։
«Հիմա գլխավորը արդյունքն է՝ տանել մեր երկիրը դեպի խաղաղություն, մեկընդմիշտ և անդառնալիորեն դուրս բերել մեր երկիրն արևմտյան ճանապարհին և մեկընդմիշտ ազատել մեր պետականության միակ թշնամուց՝ Ռուսաստանից։ Ի վերջո, մենք բոլորս այս երկրի զավակներն ենք, և քաղաքացիական համաձայնությունը, խաղի արդար կանոնների համաձայնագիրն այլընտրանք չունի»,- գրել է Սաակաշվիլին։
Դեկտեմբերի 16-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամանորյա ընդունելության ժամանակ դիմել է քաղաքական կուսակցությունների առաջնորդներին և անկախ պատգամավորներին։ Նախագահի խոսքով՝ բևեռացման և հաշտեցման նվազեցման գործընթացը պետք է լինի ներառական՝ առանց նախապայմանների։
Վերջինիս խոսքով, գործընթացի մեկնարկի համար ցանկացած նախապայմանի առաջբերումը նոր բևեռացում և նոր հակասություններ կառաջացնի։