Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 24-ի առավոտյան հավաքվել են Նինոծմինդայի ոստիկանության շենքի մոտ, քանի որ անցած գիշեր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իրենց համագյուղացիները ձերբակալվել են:

Մեր տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 23-ին, Նինոծմինդայի շրջանում կոնֆլիկտ է առաջացել Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվորների միջև, ովքեր այնտեղ իրենց անասուններին են արածեցնում: Կոնֆլիկտը վերաճել է ծեծկռտուքի: Միջադեպի արդյունքում ձերբակալվել են Թորիա գյուղի որոշ բնակիչներ:

JNEWS-ը դեպքի մանրամասների վերաբերյալ ՆԳՆ մամուլի ծառայությունից սպասում է պատասխանի և հետևում է իրադարձությունների հետագա զարգացմանը:

Լուսանկարը՝ «Ռադիո ՆՈՐ»-ից