Երիտասարդության օրը Ախալքալաքում նշեցին երիտասարդներին կարևոր խնդիրների մասին տեղեկացնելով: Միջոցառումը կավարտվի Խաս Բախչա քաղաքային զբոսայգում գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն PITA-ն, ԵվրաՄիության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի, ինչպես նաև Ախալքալաքում Հանրային պաշտպանի (Օմբուդսմեն) գրասենյակի ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում երիտասարդների համար:

Հանդիպումը անցակվեց «Դեմոկրատ-Մեսխերի Միություն» ոչ պետական կազմակերպության գրասենյակում: Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Քուջաշվիլին պատմեց վաղ ամուսնության հետևանքների մասին, վաղ ամուսնության էթնիկ, կրոնական, սոցիալական և այլ պատճառների մասին, ինչպես նաև ներկայացրեց աշխարհում և Վրաստանում վաղ ամուսնության վիճակագրությունը:

Սալոմե Քուջաշվիլին նաև խոսել է այդ թեմայի վերաբերյալ Վրաստանում օրենսդրության խստացման մասին: Իսկ կամավորներից մեկը` Ասյա Չորուխյանը ներկայացրեց երիտասարդների վնասակար սովորությունների մասին:

Օրը կավարտվի «Poker.am» անվամբ ֆիլմի դիտումով, որը տեղի կունենա Խաս Բախչա քաղաքային զբոսայգում: Յուրաքանչյուր ներկայացմանը հաջորդեցին քննարկումները և հարցերը, որոնք մտահոգում էին Ախալքալաքի երիտասարդներին: Ոմանք համարձակորեն ասում էին իրենց կարծիքը և զայրանում որոշ հարցերի վերաբերյալ:

DSC_0060

DSC_0056

DSC_0053

DSC_0033

DSC_0005

Քրիստինե Մարաբյան