Քաղաքային և գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու մրցույթն արդեն երրորդ անգամ է հայտարարվում։ Առաջին երկու մրցույթներին մասնակիցներ չեն եղել:
Առաջին մրցույթի առաջարկների ընդունումն ավարտվել էր նոյեմբերի 21-ին, անմիջապես հայտարարվել էր երկրորդ մրցույթը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը ավարտվել է դեկտեմբերի 5-ին։ Երրորդ անգամ հայտարարված մրցույթի հայտերը կընդունվեն մինչև դեկտեմբերի 19-ը։
Մրցույթը հայտարարվել է նույն պայմաններով, մրցույթի նախնական գումարը ևս չի փոփոխվել և կազմում է 199 934 լարի, որից 100 000 լարին ժամանակավորապես նախատեսված է 2022 թվականին ձնեմաքրման աշխատանքների համար, իսկ 99 939 լարին՝ գալիք 2023 թվականին։
Նշենք, որ շրջանում կան ընդամենը մի քանի ընկերություններ, որոնք կարող են իրենց վրա վերցնել այդ գործը, օրինակ՝ 2021 թվականին այս աշխատանքն իրականացրել է «Ջավախ Ավտո Գզա»-ն։ Այս ընկերությունը տվյալ աշխատանքն իրականացրել է նաև 2020թ.-ին: Մինչ այս մի քանի տարի մունիցիպալիտետում ձնեմաքրման աշխատանքներն իրականացնում էր «ВЕМ» ՍՊԸ-ն։ 2019 թվականին ընկերությունը տարաձայնություններ է ունեցել մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ։ Ընկերությունը քաղաքապետարանին մեղադրել է կատարված աշխատանքի դիմաց չվճարելու մեջ, իսկ քաղաքապետարանն իր հերթին հերքել է այս մեղադրանքը։ Տարաձայնությունները լուծվել են դատարանի միջոցով։ «ВЕМ» ընկերությունը շահել է քաղաքապետարանի դեմ դատը:
Հիշեցնենք, որ մրցույթի համաձայն՝ ձյունից պետք է մաքրվեն ինչպես Ախալքալաք քաղաքի որոշ փողոցներ, այնպես էլ գյուղական ճանապարհներ։ Անհրաժեշտության դեպքում պետք է մաքրվեն հետևյալ ուղղությունները.
Ընդհանուր առմամբ, ձյունից կմաքրվի 174 կմ գյուղական ճանապարհ:
Պետք է մաքրվի նաև Ախալքալաք քաղաքի հետևյալ փողոցները.