Ամառային հանգիստն արդեն սկսվել է, սակայն ախալքալաքցիները չեն շտապում անցնել հանգստի։
Այս օրերին ավելի շատ այլ վայրերից են Ախալքալաք գալիս հանգստանալու, իսկ տեղացիների հանգստի հիմնական վայրերն են՝ Թբիլիսի, Բաթում, Քոբուլեթ կամ Երևան։ Առավել կարճաժամկետ հանգստացողները նախընտրում են տեղի հանգստի վայրերը, ինչպես օրինակ Վարձիան, Տաբածղուրին, Փարվանան, Տավշան Թափան և այլ, որտեղ հնարավորություն կա հանգստանալու՝ թեկուզ մի քանի ժամով։
Ամառային հանգստի ժամանակահատվածը գյուղերում համընկնում է գյուղատնտեսական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածին, և այդ իրավիճակում գյուղացու հանգստի միակ տարբերակը դաշտից տուն վերադառնալ տանը հանգստանալն է։
Այնուամենայնիվ պարզելու համար թե ախալքալաքցիները որտեղ են անցկացնում իրենց հանգիստը իրականացրեցինք փոքր հարցում…