Պարզելու համար, թե որ ընտրական համակարգն են ընտրում Ախալքալաքում համամասնական թե խառը, Jnews.ge-ն հարցում է անցկացրել Ախալքալաքի փողոցներում՝ պատահական անցորդների շրջանում:
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց քվեարկությունից հետո, 2020 թ.-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգին անցումը չի կայացել: Բողոքի ցույցերը վերսկսվել են Թբիլիսիի կենտրոնում՝ ցուցարարները դեմ են, որ կառավարությունը չի պահել իր խոստումը՝ 2020 թ.-ի ընտրություններին համամասնական ընտրակարգին անցկացնելու առումով: Ախալքալաքում քաղաքացիականապես պասիվ բնակիչները չեն արտահայտում իրենց քաղաքական հայացքները: Նրանք նաև պասիվ են արտահայտում իրենց կարծիքը՝ Թբիլիսիում և որոշ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Jnews-ը որոշեց հարցում անցկացնել բնակչության շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերում համամասնական ընտրակարգին անցնելուն, կամ նրան, որ այդ անցումը չի լինելու: Հարցին, թե նրանք գիտեն, թե ինչ է կատարվում Թբիլիսիում և որ ընտրական համակարգն են ընտրելու՝ համամասնական թե խառը, պատասխանել է Ախալքալաքի փողոցներում 50 պատահական անցորդ, այդ թվում՝ 5 կին ՝ 45 տղամարդ: Հարցվածներից միայն մեկ մարդ է ասել, որ խառը ընտրակարգին կողմ է, 4 հոգի ընտրել են համամասնական ընտրակարգը: Մնացած 45-ը գաղափար չունեին այն մասին, թե ինչ ընտրական համակարգերի մասին է խոսքը, խնդրեցին բացատրել և ասացին, որ իրենք չեն կողմնորոշվել իրենց ընտրության մեջ, կամ չեզոք են վերաբերում քաղաքականությանը, որ նրանք չգիտեն, թե ինչ պատասխանեն, որ դեմ են բոլոր համակարգերին, և, միևնույն է, թե ինչ համակարգ կլինի…
7 հոգի մասամբ գիտեին, թե ինչ է կատարվում Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց:
Հունիս ամսվա դեպքերից հետո, երբ Պետդումայի պատգամավոր Գավրիլովի Թբիլիսի ժամանելուց հետո սկսվեցին բողոքի ցույցերը: Հունիսի 20-ին ոստիկանությունը բռնի կերպով ցրեց խաղաղ բողոքի ցույցը, իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին գնաց ցուցարարներին ընդառաջ, խոստացավ իրականացնել ցուցարարների պահանջն՝ ասելով, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, Վենետիկի հանձնաժողովի հրահանգակների համաձայն:
Ի՞նչ է իրենից ներկայացնում համամասնական համակարգը:
Սա ընտրական համակարգ է, որի միջոցով ընտրողն ընտրում է խորհրդարանի կազմը միայն կուսակցական ցուցակներով: Ըստ խառը ընտրակարգի, ընտրողն ընտրում է խորհրդարանը ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ մեծամասնական, այսինքն ընտրում է կոնկրետ թեկնածուների:
Քրիստինե Մարաբյան