Ախալքալաքում խմելու ջուրը հոսում է մի քանի փողոցներով, ջրատարը պայթել է գարնան պայմաններում խողովակների ճնշման մեծացման պատճառով։ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն աշխատում է վերոնշյալ վթարների վերացման ուղղությամբ։
Ջուրը հոսում է Նալբանդյան, Չարենց փողոցներով, Ազատություն-Մալխասյան փողոցների նրբանցքով և Լոմսաձե փողոցով, Դարբինյան և Ազատության նրբանցքով։ Այս պահին Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, Նալբանդյան փողոցում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։
Գիորգի Վախթանգիշվիլին ջրատարի վրա զանգվածային վթարների պատճառ է անվանում ջրի ճնշման բարձրացումը։
Եթե ձմռանը բազմահարկ շենքերի բնակիչների համար խնդիր է հանդիսանում ջրագծի վրա ճնշման անկումը, քանի որ Ախալքալաքի խստաշունչ ձմռանը մասնավոր տների բնակիչներն իրենց բակերում ծորակներ են բացում, ապա եղանակի տաքացման հետ մեկտեղ սկսվում է մեկ այլ խնդիր։ Բնակիչները փակում են այդ ծորակները, և, այնպես էլ գարնան պայմաններում ճնշման բարձրացման հետ միասին, կրկին բարձրանում է, ինչը հանգեցնում է ջրագծի վրա վթարների։
«Պատճառը, ես կասեի, միայն խողովակների հնության մեջ չէ։ Պատճառը նրանում է, որ դուք գիտեք, որ ձմռանը բնակիչները ջուրը բաց էին թողնում։ Իսկ երբ եղանակները տաքանում են, ջուրն անջատում են, ջրի ճնշումը կտրուկ բարձրանում է, հանգեցնելով նրան, որ խողովակներ պայթում են»,- ասում է նա։